
Ծեծկռտուք Երևանում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի և ձեռքի կտրած ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Արամ Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Մալաթիայի գյուղմթերքների շուկայում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Վանթյան փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայում ոմն Անդո և նրա 2 ընկերները ավտոմեքենան կայանելու համար վիճաբանել են Արամ Հ.-ի հետ, որի ընթացքում նրանց միջև առաջացել է ծեծկռտուք, որից հետո Արամ Հ.-ն ստացել է նշված վնասվածքները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդոն 1987 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն, որը ժամը 23.00-ին բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկ Ս.-ի ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: