
Մենք անգամ քիմիական զենքի կիրառման կարիք չենք զգացել. Բաշար Ասադ

Թուրքական Halk TV-ին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կտրականապես հերքել է այն կասկածը, կառավարական բանակը քիմիական զենք է կիրառել երկրում.
«Ես կատարելապես կարող եմ ուղիղ հայտարարել, որ մենք անգամ կարիք չենք ունեցել քիմիական զենք կիրառելու համար: Չեն եղել նաև հանգամանքներ ու ցանկություն՝ դրա կիրառման թույլտվություն տալու ամար:
Բացի այդ, Սիրիայում, ինչպես և մյուս երկրներում, քիմիական զենքը չի գտնվում սովորական զինվորական ստորաբաժանումների տրամադրության տակ: Այն վերահսկվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից:
Թունավոր նյութերի կիրառմամբ հարձակման նախապատրաստությունը տեխնիկական տեսանկյունից բարդ գործըթնաց է և ժամանակ է պահանջում: Առանց Գլխավոր շտաբի ուղիղ հրահանգի, անհնար է նման հարձակում իրականացնելը»: