
Ադրբեջանում 3.5 տարի ազատազրկման է դատապարտվել զինվորական բժիշկ Վասիֆ Ադիգյոզալովը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության
փոխանցմամբ՝ Ադրբեջանում կալանավորվել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Վասիֆ Ադիգյոզալովը: Նման որոշում է կայացրել Բաքվի ռազմական դատարանը, որը նրան դատապարտել է 3.5 տարի ժամկետով:
Բացի այդ, դատարանը որոշել է նրան տուգանել 500 մանաթով (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի): Ադիգյոզալովը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որը դեռ չի կայացրել իր վճիռը:
2012 թվականի սեպտեմբերի 29-ին մահացած զինվոր Էլդար Նովրուզովի (1992 թվականին ծնված) հարազատները հայտարարել էին, որ իրենց որդին մահացել է բժիշկ Վասիֆ Ալիգյոզալովի սխալ ախտորոշման հետևանքով: Դրանից հետո զինդատախազությունը հետաքննություն էր սկսել, սակայն Ադիգյոզալովը հերքել էր բոլոր մեղադրանքները: