Բաժիններ՝

Հոկտեմբերի 8-ին մեկնարկելու են ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի համատեղ զորավարժությունները

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ավիակիրն ու այլ հրթիռակիր նավեր երեկ ժամանել են Հարավային Կորեայի Պուսան նավահանգիստ՝ մասնակցելու համար այս շաբաթ կայանալիք ռազմածովային համատեղ զորավարժություններին:

Հարավային Կորեայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության խոսքերով՝ USS George Washington գերծանր ատոմային ավիակիրը, USS Antietam տիպի ավիակիրն ու USS Preble ականակիրը Կորեայի խոշորագույն նավահանգստում կգտնվեն 4 օր:

ԱՄՆ 7-րդ նավատորմին պատկանող George Washington հարվածային խումբն էլ բազավորված է Ճապոնիայում՝ Յոկոսուկայում: Նավերում զինծառայություն է կրում 6000 ծովային: Եռակողմ վարժանքները, որոնց ԱՄՆ-ից ու Հարավային Կորեայից բացի մասնակցելու է նաև Ճապոնիան, Կորեական թերակղզու հարավային ծովափի մոտ անցկացվելու են հոկտեմբերի 8-10-ին:

Զորավարժություններում ներգրավվելու են նաև Հարավային Կորեայի ու Ճապոնիայի Aegis էսկադրոնային ականակիրներն ու ծովային ինքնաթիռները: Նախօրեին էլ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան սկսել են մեկ այլ զորավարժություններ՝ թերակղզու արևելյան ծովափում դեսանտի ափհանում: Այս զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 12-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031