
22 տարի Իսրայելը պնդում է, թե Իրանը 6 ամիս անց ստեղծելու է միջուկային ռումբ. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

MIGNews-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծիք տարածելու մեջ.
«Մենք չտեսանք ոչինչ, բացառությամբ Նեթանյահուի կողծիքից, ինչը նախատեսված է միջազգային հանրության կարծիքը խաբելու համար: Սակայն դա չի մնա անպատասխան:
22 տարվա ընթացքում սիոնիստական վարչակարգը պնդում է, թե Իրանի կառավարությունը 6 ամիս անց ստեղծելու է միջուկային ռումբ: Այդ ողջ ժամանակահատվածի անցնելուց հետո աշխարհը պետք է հասկանա, որ դա կեղծիք է»:
Հիշեցնենք, որ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից հայտարարել էր, որ Հասան Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո էլ Իրանը շարունակում է զարգացնել իր ռազմական միջուկային ծրագիրը: