Ի տարբերություն Ահմադինեժադի՝ Ռոուհանին գառան մորթով գայլ է. Բենիամին Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից հայտարարել է, որ Իսրայելը չի կարծում, թե Իրանի միջուկային ռազմական ծրագիրը դադարեցվել է այդ երկրում Հասան Ռոուհանիի իշխանության գլուխ գալուց հետո.

«Իրանը չի ստեղծում միջուկային խաղաղ ծրագիր, և զարգացնում է ռազմական միջուկային ծրագիր: Ռոուհանիի իշխանության գալուց հետո դեռ ոչինչ չի փոխվել: Նախորդ տարի Իրանը մինչև 3.5 տոկոս հարստացրել է 3 տոննա ուրան, ստեղծել է հազարավոր ցենտրիֆուգներ՝ ներառյալ ամենաժամանակակիցները:

Ընտրություններում Ռոուհանիի հաղթանակից հետո այդ ջանքերը շարունակվում են: Ստորգետնյա միջուկային օբյեկտները, ծանր ջրով գործող ռեակտորները, միջմայրցամաքային հրթիռները դժվարացնում են ապացուցելը, որ Իրանը չունի ռազմական միջուկային ծրագիրը»:

Նեթանյահուն ընդգծել է, որ Հասան Ռոուհանիի և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև տարբերությունն այն է, որ վերջինս եղել է «գայլ՝ գայլի մորթով», մինչդեռ ներկայիս նախագահը «գայլ է՝ գառան մորթով»:

Նեթանյահուի խոսքերով՝ Իրանին զսպելու միակ եղանակը նրա դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների պահպանումն է:

Տեսանյութեր

Լրահոս