Աշխարհի անհավատալի յոթ քաղաքները. դրանց գոյությանը դժվար է հավատալ (տեսանյութեր, լուսանկարներ)
Եթե ոմանց թվում է, թե իրենք ապրում են աշխարհի ամենագեղեցիկ, յուրահատուկ, հետաքրքիր ու զարմանալի քաղաքում, ապա դա ընդամենը նրանց թվում է: Քանի որ աշխարհում կան քաղաքներ, որոնց գոյության մասին դժվար է անգամ կռահել: Դա սակայն չի խանգարում դրանց գոյության ունենալ, իսկ մարդկանց ` այնտեղ բնակվել: Ներկայացվում են աշխարհի յոթ անհավատալի քաղաքները:
1.Աշխարհի ամենակապույտ քաղաքը
Աշխարհի ամենակապույտ քաղաքը Մարոկկոյում է. շենքերի մեծ մասը ներկված են կապույտ կամ երկնագույն: Սա արվում է ոչ թե զբոսաշրջիկներին գրավելու, այլ ավանդույթի համաձայն: Քաղաքը կապույտ է ներկվել 1930-ականներից, եւ սերունդները շարունակում են այդ ավանդույթը մինչ օրս:
2.Գրեզմանոց, որտեղ 10 հազար մարդ է բնակվում
Ֆիլիպիններում Մանիլայի հյուսիսիային գերեզմանատունը ոչ միայն ննջեցյալների համար է, այլ կենդանի մարդկանց. այնտեղ բնակվում է մոտ 10 հազար մարդ: Նրանք ապրում են այնտեղ միայն այն պատճառով, որ բնակվելու այլ վայր չունեն, իսկ գերեզմանատանը կան դամբարաններ, որտեղ հնարավոր է պատսպարվել վատ եղանակին: Մարդիկ այնտեղ անգամ խանութներ են բացել եւ էլեկտրաէներգիայի գծեր անցկացրել: Շատերը հենց այնտեղ էլ աշխատում են` ոչ մեծ գումարի դիմաց հետեւում են շիրիմներին, իսկ նրանց երեխաները դագաղներն են տեղափոխում սգո արարողությունների ժամանակ:
3.Կյանքը քարի տակ
Պորտուգալական փոքրիկ Մոնսանտու քաղաքը հայտնի է նրանով, որ շատ տներ ուղղակի գտնվում են հսկայական գլաքարի տակ: Քաղաքում տները նույնպես կառուցված են քարից, երբեմն` անմշակ քարից, այնպես որ այցելուին թվում է, թե հայտնվել է միջնադարում:
4.Ստորգետնյա քաղաք` անապատի մեջ
Ավստրալական Կուբեր Պեդի քաղաքը մոտ 2 հազար բնակչություն ունի: Սա այն քաղաքներից է, որտեղ երբեք չեք այցելի այն պատճառով, քանի որ ամենամոտ բնակավայրից այն բաժանում է 850 կմ-անոց ճանապարհը, որն անցնում է անապատի միջով: Մարդիկ իրենց համար տներ են կառուցել գետնի տակ` շատ խիստ եղանակի եւ ավազային փոթորիկների պատճառով: Իսկ որն է այնտեղ բնակվելու պատճառը. այն, որ ծիածանաքարի աշխարհի պաշարների 30% -ը գտնվում է հենց այստեղ:
5.Ժայռերի մեջ գտնվող քաղաք
Եմենի արեւմտյան մասում, Կարմիր ծովից ոչ հեռու գտնվող Ալ Հաջարա քաղաքը գոյություն ունի XI դարից: Քաղաքը յուրահատուկ է նարնով, որ կառուցված է ժայռերի մեջ: Նախկինում բնակիչներն այդ կերպ պատսպարվել են կողոպտիչներից, հիմա նրանց ավելի հաճախ այցելում են զբոսաշրջիկները:
6.Վանական համալիր` հոլիվուդյան ֆիլմերից
Հիմալայներում գտնվող Կի վանական համալիրն իրականում քաղաք չէ, սակայն արտաքուստ այն շատ նման է «Բեթմենի» Ռաս ալ Գուլի նստավայրին: Այն գտնվում է ավելի քան 4 հազար մետր բարձրության վրա, գոյություն ունի XI դարից եւ հնագույն բուդդայական վանական համալիրներից է համարվում: Բավական է նշել, որ Դալայ լաման նոր հազարամյակը դիմավորել է հենց այստեղ:
7.Անապատի Մանհեթեն
Եմենի Շիբամե քաղաքը մոտ երկու հազար տարեկան է: Քաղաքի 5-11 հարկանի շենքերի մեծ մասը կառուցվել են XIV-XVIդդ: Այն հաճախ անվանում են նաեւ «Անապատի Մանհեթեն»: Բոլոր շենքերն այստեղ կառուցված են կավե աղյուսներից: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: