Մաքսային միությունը կթեթեւացնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաղորդակցման ընթացակարգը. Վիկտոր Ռեբեց

NEWS.am-ին տված հարցազրույցում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը խոսել է տրանսպորտային հաղորդակցման հեռանկարների մասին, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Որքան էլ հասարակության զգալի մասը շեշտը դնի քաղաքական բաղադրիչի վրա, այն ավելի պակաս նշանակալի է դառնում , քան աշխատանքային հարաբերությունների պրագմատիկությունը, նշել է նա:

-Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները կհեշտանա՞ն:

-Իհարկե: Մաքսային միությանն անդամակցելու պայմանները վերաբերում են նաեւ բեռնափոխադրումներին, տրանսպորտային համակարգերի միջեւ կոմունիկացիային, այդ թվում՝ երկաթուղային: Հնարավորություն է ստեղծվում Մաքսային միության ամբողջ տարածքում կիրառելու բեռնափոխադրումների համար նախատեսված միջացիկ սակագները:

-Բայց չէ՞ որ դրանք կան նաեւ հիմա:

-Այնքան էլ չէ, քանի որ բեռնափոխադրմանը մասնակցում է տրասպորտի մի քանի տեսակ եւ մի քանի երկաթուղային վարչակազմ: Նման սակագինը միջանցիկ չէ, դա ավելի շատ խաղադրույքների հանրագումար է, որոնք կիրառում է յուրաքանչյուր առանձին փոխադրող Ա կետից Բ կետ բեռներ տեղափոխելիս:

-Սակայն միությանն անդամակցելու դեպքում տրանսպորտի փոփոխության հարցը կմնա. Հայաստանի եւ Ռոսաստանի երկաթուղիների միջեւ շոգենավը կմնա՞:

-Քանի դեռ ուղղակի երկաթուղային հաղորդակցումը բաց չէ, իհարկե, կմնա:

-Այսինքն, եթե Աբխազական երկաթուղին  չբացվի, դեֆակտո, էական փոփոխություններ չեն լինի՞:

-Համաձայն չեմ: Մաքսային միությանն անդամակցելը մի շարք հնարավորություններ է տալիս՝ կապված մաքսային վճարումների հետ, երբ միության շրջանակներում սահման ես հատում: Եթե այսօր Հայաստան ապրանքներ ներմուծելիս տուրքեր են հարկվում, Հայաստանից արտահանում կատարելու դեպքում եւս, ապա միասնական մաքսային միության պարագայում այդ հարցը չի ծագում, իսկ սպառողի համար ապրանքի գինն, ըստ այդմ, նվազում է:  Դա արդեն իսկ շահույթ է:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս