Բաժիններ՝

ԵՄ-ը մշակում է Ռուսաստանին պատժելու և «Արևելյան գործընկերության» երկրներին օգնելու գործուն միջոցներ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը կարող է սահմանափակել Ռուսաստանից ապրանքների ներկրումը՝ ի պատասխան «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների դեմ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների:

Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների վրա Ռուսաստանի ճնշման նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին Եվրոպական հանձնաժողովի դիմումը:

Դրանում նշված է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների նկատմամբ իր գործողություններով Ռուսաստանը կասկածի տակ է դնում ԵՄ-ի արևելյան հարևանության քաղաքականությունը, որն իրենք պետք է պաշտպանեն՝ միևնույն ժամանակ պաշտպանելով ԵՄ-ի հետ ասոցիացիան ընտրելու իրենց գործընկերների ամբողջովին ինքնիշխան իրավունքը:

Չի բացառվում, որ ԵՄ-ը սահմանափակի ռուսական ապրանքների ներկրումը, ինչպես նաև ստուգումներ անցկացնի իր տարածքում գործունեություն ծավալած ռուսական ընկերություններում՝ պարզելու համար դրանց ամբողջովին համապատասխանությունը եվրոպական օրենսդրությանը: Խոսքն առաջին հերթին գնում է էներգետիկ ընկերությունների մասին:

Պատժամիջոցների թվում նշվում են նաև Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ ներդնելը՝ ի պատասխան «Արևելյան գործընկերության» երկրների բնակիչների հանդեպ Մոսկվայի սահմանափակումներին: Օրինակ, Մոսկվան սահմանափակել է Մոլդովայից աշխատավորների մուտքը:

Որպես «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրներին օգնություն՝ Եվրահանձնաժողովը կարող է արագացնել վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը, ինչպես նաև կարող է միակողմանիորեն բացել դեպի ԵՄ-ի շուկաներ այդ երկրների ապրանքների մուտքը:

Բացի այդ, «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրները կարող են ֆինանսական օգնություն ստանալ ԵՄ-ից և ԵՄ-ի շուկայում էներգետիկ ներդրման հույսեր ունենալ, այդ թվում նաև էմերգակիրների շրջելի մատակարարման հնարավոր բանակցությունների աջակցման միջոցով:

Սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանը հավանության էր արժանացրել մի բանաձև, որում անթույլատրելի էր ճանաչել Ռուսաստանի կողմից «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների վրա ճնշում գործադրելը, ինչի նպատակը նրանց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելուց հետ պահելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս