Անգելա Մերկելը վերստին կլինի Գերմանիայի կանցլեր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը բուդեսթագի ընտրությունները համամասնական կարգով հավաքել է քվեների 41.5 տոկոսը, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ 45.3 տոկոսը:
Այս մասին են վկայել բոլոր ընտրական օկրուգներից ստացված պաշտոնական նախնական տվյալները: Սա նշանակում է, որ Մերկելի դաշինքը չի ստանում մեծամասնություն նոր բունդեսթագում, ինչի համար էլ նրան սպասում են կոալիցիոն բարդ բանակցություններ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ:
Սակայն 59-ամյա Անգելա Մերկելը կպահպանի կանցլերի պաշտոնը: Սա Մերկելի երրորդ հաղթանակն է: Գերմանիայի պատմության մեջ առաջին կին կանցլերը երկրում իշխանության ղեկին է եկել դեռևս 8 տարի առաջ՝ 2005 թվականին:
Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որից կանցլերի պաշտոնի համար պայքարում էր Պեեր Շտայնբրյուկը, համամասնական ընտրակարգով հավաքվել է քվեների 25.7 տոկոսը, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ 29.4 տոկոսը: