
Փորձել են ավտոմեքենան պայթեցնելու եղանակով սպանել 3 օր առաջ ՌԴ-ից Հայաստան վերադարձած հայ գործարարին

shamshyan.com-ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում քննիչ Արշակ Ղազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի (հանցափորձը, սպանություն 2 կամ ավելի անձանց) հատկանիշներով: Քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Կամո Ղալթաղչյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով: Առավոտյան ժամը 09:30-10:00-ի սահմաններում Կ. Ղալթաղչյանը, ով Ռուսաստանի Դաշնությունից 3 օր առաջ է վերադարձել Հայաստան, որտեղ զբաղվում էր գործարարությամբ, առավոտյան ընկերոջ հետ իր «Toyota Camry» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով տանից դուրս գալիս որոշ հեռավորության ավտոմեքենան պայթում է: Պայթյունի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասն` սկզբանղբյուր կայքում: