Բաժիններ՝

Հայաստանը վերածվում է ծերացող ազգի

1991-ին, երբ Հայաստանն անկախանում էր, հանրապետության բնակչության թիվը 3.8 մլն էր: 22 տարի անց Հայաստանի բնակչությունը կրճատվել է շուրջ 1 մլն-ով: Արտագաղթի, ծնելիության անկման և ժողովրդագրական այլ խնդիրների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ:

Մենք վերածվում ենք ծերացող ազգի՞:

– Այո, մենք վերածվում ենք ծերացող ազգի: Իրականում, համաձայն միջազգային ցուցանիշների՝ մինչև 9% 60 պլյուս ազգաբնակչություն ունեցող ազգը համարվում է երիտասարդ, 9-ից 13%-ը՝ ծերացող, 13%-ից ավելին` ծերացած:

Մենք մոտեցել ենք 13%-ին և արդեն 2014-ին 60+ ազգաբնակչությունը կկազմի 14.5%: Այսինքն`մտնում ենք ծերացած ազգերի դասակարգման մեջ: Եվս մեկ հետաքրքիր թիվ ասեմ՝ մինչև 2035թ. 60+ ազգաբնակչության թիվը մեր հասարակության մեջ կկազմի 31,5%:

Դա ժողովրդագրական ճգնաժա՞մ կարող ենք համարել:

– Ես, ընդհանրապես, դեմ եմ իրավիճակը նկարագրել որպես կրիտիկական և ճգնաժամային, որովհետև, ինչպես ասացի, ժողովրդագրությունը ցիկլիկ է: Խնդիրն այն է` ինչ քաղաքականություն մենք կորդեգրենք, որպեսզի դիմակայենք այս մարտահրավերներին:

Բնականո՞ն պրոցես է, որ մենք այս ժամանակահատվածում վերածվեցինք ծերացող ազգի:

– Ծնելիության անկումը այդքան մեծ ցուցանիշով և ծերացող ազգի վերածվելու ևս մի շարք կարևոր գործոն էր մեծ միգրացիան: Այն միանշանակ ազդել է, որովհետև մենք այսօր գիտենք, որ տարեկան ունենք մոտ 40 հազ. նեգատիվ բալանս, այսինքն՝ մեկնողների և ժամանողների տարբերություն: Եթե մենք հաշվենք վերջին տասը տարին, մոտ կես մլն բնակչություն ենք կորցրել: Դրա պատճառն այն է, որ մենք հիմա բնական աճի առումով սահմանագծին ենք: 2017-ից բնական աճն արդեն բացասական կլինի: Այսինքն՝ մահացությունների թիվը ավելի շատ կլինի, քան ծնունդներինը:

Գնացողները հիմնականում երիտասարդնե՞րն են:

– Այո, հիմնականում մեկնում են երիտասարդները, որոնք գտնվում են իրենց լավագույն և՛ տնտեսական, և՛ վերարտադրողական տարիքում:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս