Բաժիններ՝

Շփոթել է տաքսու վարորդին` դանակահարել, ապա ուղեկցել` բուժօգնություն ստանալու

pastinfo.am –ի փոխանցմամբ`Գերասիմ Մնացականյանը  փետրվարի 17-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ալկոհոլային հարբածության վիճակում, Սևան  քաղաք  գնալու նպատակով նստել է Երևանի Բագրատունյաց և Արշակունյաց փողոցների խաչմերուկում կայանված Ստեփան Սարգսյանի  «Օպել վեկտրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան:

Ենթադրելով, որ վերջինս հանդիսանում է 2011թ. օգոստոս ամսին Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր ընկերոջը` ոմն Արմենին, դանակահարած անձը, եռակցման սարք բերելու պատճառաբանությամբ նրան քշել է տվել Կոտայքի մարզի Պտղնիում գտնվող այգեգործական հողամասի տարածք, որտեղ եռակցման սարքը մինչև ավտոմեքենան տեղափոխելու օգնության խնդրանքով հրավիրել է Ս.Սարգսյանի հողամասի տարածք և այնտեղ առկա ամառանոցային տնակի մուտքի դռան դիմաց, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է Ստեփան Սարգսյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսին, աջ աճուկային շրջանին և աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսին, պատճառել նրա առողջությանը թափանցող, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Տուժող  Ստեփան Սարգսյանը հայտնել է, որ ամբաստանյալ Գերասիմ Մնացականյանի հարազատները ամբողջությամբ հատուցելու են իրեն պատճառված նյութական վնասը, ինքը նրա դեմ որևէ բողոք-պահանջ չունի, խնդրել է նրա նկատմամբ մեղմ վարվել և եթե ամբաստանյալի կողմից արվի արագացված դատավարության միջնորդություն, ինքը չի առարկի:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 18-ի դատավճռով Գերասիմ Մնացականյանին մեղավոր  է  ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝  Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը,  և  դատապարտել 3 տարի 6 ամսվա ազատազրկման:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս