
Առաջին անգամ Time-ի գլխավոր խմբագրի պաշտոնում նշանակվել է կին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`աշխարհի ամենահեղինակավոր շաբաթաթերթերից ամերիկյան Time պարբերականը երեկ հայտարարել է իր նոր գլխավոր խմբագրի նշանակման մասին: Առաջին անգամ Time-ի գլխավոր խմբագիր է նշանակվել կին` Նենսի Գիբբսը, ով մինչ վերջերս զբաղեցնում էր գլխավոր փոխխմբագրի պաշտոնը:
Իր նոր պաշտոնում Գիբբսը փոխարինելու է Ռիչարդ Սթենգելին, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի` հասարակության հետ կապերի ու հասարակական դիվանագիտության գծով տեղակալի պաշտոնում:
53-ամյա Գիբբսը Time-ում աշխատում է 1985 թվականից: Իր կարիերան Գիբբսը Time-ում սկսել է միջազգային բաժնի խմբագրի պաշտոնից: Գիբբսը գրում է տարբեր թեմաներ` քաղաքականությունից մինչև երեխաների դաստիարակում: Time-ը հիմնադրվել է 1923 թվականին` Յելի համալսարանի երկու ուսանողների` Հենրի Լյուիսի և Բրիտոն Հադդենի կողմից: