Թուրքիայի ռազմաօդային ուժերը գործել են ուժ կիրառելու կանոններին համապատասխան. Էրդողան
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը գործել են ուժ կիրառելու կանոններին համապատասխան, երբ Հաթայ նահանգում ոչնչացրել են սիրիական ուղղաթիռը.
«Սիրիական ուղղաթիռի օդաչուները երկու կիլոմետրով խորացել են Թուրքիայի օդային տիրույթում և չեն փոխել իրենց կուրսը` չնայած բազմակի զգուշացումներին: Զգուշացումները չեն արժանացել ուշադրության, և Թուրքիայի զինված ուժերն արձագանքել են զինված ուժ կիրառելու կանոններին համապատասխան»:
Հիշեցնենք, որ սիրիական բանակի հրամանատարությունն ընդունել էր, որ իր ուղղաթիռը հատել է Թուրքիայի պետական սահմանը, սակայն դա արել է պատահմամբ` սահմանի երկայնքով հետախուզական թռիչք իրականացնելիս:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իրենք անմիջապես ուղղաթիռին զգուշացրել են Թուրքիայի սահմանը հատելու մասին և հետ են կանչել, սակայն երբ ուղղաթիռն արդեն իսկ վերադառնալիս է եղել դեպի Սիրիա, նրա վրա հարձակվել են թուրքական կործանիչները: