Բաժիններ՝

Իրանը նավահանգստային նոր քաղաք է կառուցելու Կասպից ծովի ափին

IRIB News-ի փոխանցմամբ` Իրանը նավահանգստային նոր քաղաք է կառուցելու Կասպից ծովի ափին, որը գտնվելու է Ամիրաբադ նավահանգստային քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտարարել է «Ամիրաբադ» Հատուկ տնտեսական գոտու տնօրեն Ալի Նաեմին:

Վերջինս ընդգծել է, որ նոր նավահանգստային քաղաքի կառուցումն անհրաժեշտ է` հաշվի առնելով վերջին երեք տարում Ամիրաբադի ընդլայնումը. «Վերջին երեք տարում նավահանգստի հզորությունն աճել է չորս անգամ և հասել է չորս միլիոն տոննայի, իսկ նավահանգստի անձնակազմը 400-ից հասել է 1100-ի: Կանխատեսումների համաձայն Ամիրաբադ նավահանգստում բեռնաշրջանառության ծավալն առաջիկա երեք տարվա ընթացքում հասնելու է մինչև 6.5 միլիոն տոննայի»:

Ամիրաբադի նավահանգիստը պաշտոնապես բացվել է 2008 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս