13-ամյա աղջնակի բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի մայրը պնդում է, որ աղջիկը դեմ չի եղել
Սևանի 13-ամյա բնակչուհին մինչեւ Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ի և 25-ամյա Սասուն Ա.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալը շատ տղաների հետ է սեռական հարաբերություն ունեցել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վահագնի մայրը՝ Նելլին, և ավելացրել, որ սպասում են դատավարությանը:
Հարցին, թե հանդիպե՞լ են այդ անչափահասի կամ նրա ծնողների հետ, նա պատասխանել է, որ նրանց հետ խոսելու ոչինչ չունի:
Հարազատները պատմել էին նաև, որ անչափահասի հետ Սասունն է ծանոթ եղել: Նրանք ծանոթացել են սոցցանցի միջոցով և հերթական ժամադրության ժամանակ Վահագնն էլ է նրանց միացել: Հարազատները պնդում են, որ անչափահասի համաձայնությամբ են նրանք սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Մանրամասները այստեղ՝