Մուրսիին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով
                                    Ahram Online պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կալանքի տակ մնալու ժամկետը երկարաձգել են ևս 30 օրով:
Մուրսին գահընկեց է արվել այս տարվա հուլիսի 3-ին, ինչից հետո նախ պահվում էր տնային կալանքի, ապա նաև՝ իրական կալանքի տակ: Մուրսիին կալանքի տակ պահելու ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է օգոստոսի 19-ին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    