
Ժողովուրդ. Իշանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ իշխանության դեմ պայքարի են դուրս եկել նաև արտերկրում։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ օրերս կայացած ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում Սլովակիայում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»։ Եվրոպայում բնակվող հայրեի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաև արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ իշանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ չվերածվի հեղափոխության, ու «մեր թշնամիները չուրախանան»։ Բացի այդ, Հայրապետյանի ֆինանսավորմամբ կստեղծվի «Հայ վետերաններ, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային համահայկական ՀԿ, որից պետք է վախենան ավելի, քան հրթիռներից և հրետանուց։ Թերթի հարցին, թե ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին հավատա ձեր անկեղծությանը, Գրիգորյանը պատասխանել է. «Մեզ շատ ավելի են հավատում, քան Ս. Սարգսյանին։ Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու»։
– Ինչպիսի արձագանք եղավ։
– Ելույթ ունեցավ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, որը հայտարարեց, որ ֆորումի տանիքի տակ նա պատրաստ է իր ֆինանսավգորմամբ ստեղծել «հայ վետերանների , ռազմազորայինների համահայկական միություն», որը կարճ ժամանակում վերածվելու է մի հզոր բանակի, մի հզոր զենքի` երկու կարևորագույն նպատակների կայացման համար` թշնամուն վախեցնելու և իշխանափոխության։
Այս նպատակների համար ֆորումը միաձայն ընդունեց, որ մենք ստեղծում ենք համահայկական ճակատը և լծվում ենք այն բոլոր կարևորագույն խնդիրների լուծմանը, որպոնք մեծ մանրակրկտությամբ քննարկվեցին և ներկայացվեցին Եվրոպայի խոշորագույն մասնագետների կողմից, քաղաքական գործիչների, հայտնի լոբբիստների կողմից։
– Ի՞նչ ժամկեներում հնարավմր կլինի այն իրագործել, ի՞նչ գործընթաց է ենթադրում ճակատի ձևավորումը։
– Հաղթանակը պետք է լինի ամիսների ընթացքում, որովհետև երկիրն արնաքամ է լինում, կորում է ամեն ինչը` հավատը, հույսը, արդարությունն արդեն կորել է։
Ավելացնեմ, որ պետք է արագ միանալ այս ֆորումի ճակատին։ Մեր պատվիրակները կվերադառնան Հայաստան, մեր ներկայացուցիչները Հայաստանում կհավաքագրեն, և ամենայն արագությամբ մեր կոչերն ու դրույթները կներկայացվեն ԶԼՄ-նեին, որ արդեն Աստված մեզ հետ։ Տեսնենք թե ինչ քայլեր կձեռնարկեն նաև Եվրպայի երկրները և Ռուսաստանը, որոնց հետ սերտ կապերի մեջ եաք։ Այդ բոլորի օգնությամբ կփորձենք կատարել այն իշխանափոխությունը, որի մասին երազում է ժողովուրդը տարիներ ի վեր։ Պետք է ազատվել այս օֆշորակեր վարչապետից, այս մարդակեր սերժսարգսյանական ընտանիքից և դրանց շուրջ հավաքված փոքրաթիվ ՀՀԿ-ականներից. ինչո՞ւ փոքրաթիվ, որովհետև նրանց 90 տոկոսը փախչելու է, ճիչ ու աղմուկով հրաժարվելու է ՀՀԿ-ականի անդամատոմսից, քանի որ ստիպված կլինի բացատրություններ տալ, թե ինչու տարիների ընթացքում ժողոvրդի արյունը ծծեցին։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: