
Իրանում բախվել են ուղևորատար ավտոբուսներ. կա 44 զոհ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում գրանցվել է խոշոր ավտովթար, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 44 մարդ, ավելի քան 40 մարդ էլ վիրավորվել է: Միջադեպը գրանցվել է երեկ, Թեհրան-Ղոմ ավտոճանապարհին, ուր միմյանց են բախվել երկու միջքաղաքային ավտոբուս:
Նախնական տեղեկություններով՝ ավտովթարի պատճառ է հանդիսացել ավտոբուսներից մեկի անիվի դուրս գալը, ինչի հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի նկատմամբ վերահսկողությունը և այն դուրս է եկել հանդիպակաց գիծ, ուր և բախվել է մեկ այլ ավտոբուսի: Բախումից հետո երկու տրանսպորտային միջոցներն էլ այրվել են:
Վթարի հանգամանքները, ինչպես նաև զոհերի ու վիրավորների քանակը ճշգրտվում է: