
Իրանն ու Ադրբեջանը քննարկել են երկու երկրների երկաթուղիների միավորման հարցը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարներ Աբբաս Ախունդիի և Զիա Մամեդովի հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների երկաթուղիների միավորման հարցը:
Ստամբուլում տեղի ունեցած Տրանսպորտային 11-րդ ֆորումի շրջանակներում կայացած այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տրանսպորտային ոլորտում երկկողմանի համագործակցության հարցը` ընդգծելով դրա կարևորությունը երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման մեջ: