
«Որդան կարմիր» -ի A4-ն՝ ընդդեմ մարդու անտարբերության (լուսանկարներ)

Սեպտեմբերի 12-ին` ժ.19:30-ին Երևանի Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Որդան կարմիր» ռոք խմբի «A4» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:
«A4» ձայնասկավառակը ըմբոստություն է մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից դուրս գալու անկարողության դեմ, փորձ է` այդ շրջանակները քանդելու:
«Որդան կարմիր» խմբի առանձնահատկություններից գլխավորը երգերի սոցիալականությունն է. խմբի անդամների համոզմամբ` մեր օրերում արվեստը չի կարող միայն արվեստի համար գոյություն ունենալ, արվեստը սոցիալական է, արվեստը գործիք է` իրականության բացասական դրսևորումների դեմ պայքարի:
Այս սկզբունքը տեսանելի է եղել խմբի գործունեության ողջ ընթացքում` 2005թ.-ից մինչ օրս. խումբը պարբերաբար մասնակցել է մարդու իրավունքների, բնապահպանական և այլ սոցիալական խնդիրների ուղղված երիտասարդական արտ-նախաձեռնությունների:
Ձայնասկավառակի շնորհանդեսից հետո Որդան կարմիրը կմեկնի եվրոպական մի քանի երկրներ ընդգրկող շրջագայության:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374-55- 114380 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին: