
Բախում նախագահական նստավայրի դիմաց

Այս պահին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց, շարունակվում է բողոքի ակցիան՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու երեկվա հայտարարությունների կապակցությամբ։ Ինչպես հայտնում է 168.am-ի թղթակիցը՝ բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ակցիայի մասնակիցներից մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ըստ մեր թղթակցի՝ ոստիկանների շարքերում կան քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր կարգադրություններ են անում, բայց չեն ներկայանում։
Մանրամասները և տեսանյութը՝ շուտով