Սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրվեց. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։
* * *
Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝
1) մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին:
***
Ավելացնենք, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ հանձնաժողովը կունենա հետևյալ կազմը.
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատու-
թյան նախարար
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատու-
թյան նախարարի առաջին տեղակալ
Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ (համաձայնությամբ)
Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ «Հայաստանի Հանրապետության իրավաբանների
ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասա
րակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ Գերմանիայի միջազգային համագործակցության
ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ):