 
                        Թուրքիան հարևան երկրներին առաջարկել է խճուղիների արդիականացում. Բինալի Յըլդըրըմ
 
                                    Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան հարևան երկրներին առաջարկել է ավտոմոբիլային խճուղիների արդիականացում ու ստանդարտացում.
«Մենք աշխատանքային հանդիպում ենք անցկացնելու գրեթե 25 երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի, Վրաստանի ու Իրաքի տրանսպորտի նախարարների հետ՝ քննարկելու համար ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում համագործակցությունը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագիծը, որի իրագործումը շարունակվում է հաջողությամբ, հանդիսանում է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր օղակ: ԲԹԿ-ն «Մարմարա» երկաթուղային թունելի (Բոսֆորի հատակով) նախագծի հետ կփոխի Արևելքի ու Արևմուտքի առևտրային հարաբերությունների պատմությունը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        