
ԵՄ-ի և Մաքսային միության երկրների հետ Ուկրաինայի համագործակցության հակադրումն անհիմն է. Վիկտոր Յանուկովիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամառային արձակուրդներից վերադարձած երկրի խորհրդարանում այսօր ունեցած իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայի եվրոինտեգրման խնդրին.
«ԵՄ-ի և Մաքսային միության երկրների հետ համագործակցության հակադրումն անհիմն է: Անմիջապես ընդգծում եմ, որ անհիմն են եվրոպական վեկտորում համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի ու Եվրասիական ընկերակցության երկրների հետ համագործակցությանը հակադրելու փորձերը»:
Յանուկովիչը պատգամավորներին կոչ է արել միավորվել՝ հանուն Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին եվրաինտեգրման անհրաժեշտ օրինագծերն ընդունելու. «Տնտեսական բարեփոխումների վերաբերյալ օրինագծերի ընդունումը կդառնա վճռական քայլ դեպի Եվրոպա ընկած ճանապարհին»: