Բաժիններ՝

Հրանտ Բագրատյան. Ավաղ, կարկուտներն էլ ի վիճակի չեն եղել լուծելու հարցը

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել .

«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ երկրորդ եռամսյակի դրությամբ։ Ըստ այդ թվերի՝ տնտեսական աճ կոչվածը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0,6%, այսինքն՝ գրեթե չի փոխվել։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Հետաքրքիրն այն է, որ այս աճն էլ ստացվել է արդյունաբերությունում ու… գյուղատնտեսությունում։

Ստացվում է, որ վերջապես «կարկուտները օգնեցին» գյուղատնտեսության ոլորտում մի լավ աճելու համար։ Ավաղ, կարկուտներն էլ ի վիճակի չեն եղել լուծելու հարցը։ Այնուամենայնիվ, տնտեսության մյուս ճյուղերում չի ստացվել նույն հաջողությամբ թվեր նկարել։ Ի դեպ, կրկին դիմում եմ գյուղնախարարին ու ԱՎԾ պետին իբրև պատգամավոր՝ խնդրում եմ տրամադրել գյուղ առ գյուղ գյուղատնտեսական մթերքների արտադրության, անասնագլխաքանակի ու ցանքերի վերաբերյալ բոլոր թվերը։ Հիմա, ըստ նույն ԱՎԾ-ի՝ այդ 100.6%-ն էլ ստացվել է այն պարագայում, երբ առաջին կիսամյակի համար 12-ամսյա գնաճը եղել 6.5%, իսկ միջին գնաճը 4.1%։ Բայց արի ու տես, որ դեֆլյատորը եղել է… 1.3%։ Հիշում եք՝ 2012-ին էլ 7.2% տնտեսական աճ ապահովելու համար ԱՎԾ-ն 2.6% գնաճի դեպքում նկարել էր բացասական՝ -1.5% դեֆլյատոր։

Դեֆլյատորի արհեստական իջեցումը թույլ է տալիս աճեցնել ՀՆԱ-ն։ Ասել կուզի, որ նույնիսկ այդ չնչին 0.6% աճը չափազանցված է։ Մյուս «նորությունը» 2013-ի օգոստոսի դրությամբ գնաճն է. միջին գնաճը 5.3%, իսկ 12-ամսյա գնաճը՝ 9.3%։ Այդ թվում պարենային ապրանքներինը՝ 10%։ Այստեղ մենք արդեն, այսպես կոչված, վարգային գնաճ ունենք, երբ թոշակների, աշխատավարձների (ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականններ) ոչ մի բարձրացում չի եղել։ Հիմա եկեք հիշենք վարչապետի խոստումներն ԱԺ-ում ընդամենը 3 ամիս առաջ։ Ինձ մնում է միայն ներողություն խնդրել, որ առայժմ ի վիճակի չեմ ոչինչ փոխելու»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս