Լիտվայի նախագահը հետ է կանչել Ադրբեջանում ու Հունգարիայում երկրի դեսպաններին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հետ է կանչել Ադրբեջանում ու Հունգարիայում Լիտվայի դեսպաններին: Լիտվայի նախագահն այդ որոշման տակ ստորագրել է այսօր:
Նախօրեին Լիտվայի կառավարությունը որոշում էր ընդունել նախագահին առաջարկել հետ կանչել Ադրբեջանում ու Հունգարիայում երկրի դեսպաններին, որոնց վարչապետը քննադատել է համացանցում իրենց հեռախոսազրույցների ձայնագրությունների տարածելու համար:
Առաջարկվում է դեսպաններին իրենց պաշտոններից հեռացնել սեպտեմբերի 30-ից: Հուլիսի 8-ին You Tube վիդեոհոսթինգում էին հայտնվել լիտվացի դիվանագետների մասնակցությամբ հեռախոսային ձայնագրություններ (ընդհանուր առմամբ 4 մասով): Ձայնագրություններից երկուսում անդրադարձ է կատարված հայ-ադրբեջանական հարաբերություններին: