Էրդողանն արտակարգ խորհրդաժողով է հրավիրելու՝ կապված Սիրիայի հետ

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր արտակարգ խորհրդաժողով է հրավիրելու՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:

Դրան մասնակցելու է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, փոխվարչապետներ Բյուլենթ Արընչն ու Բեշիր Աթալայը:

Նիստում գլխավորապես քննարկվելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ երկրի դեմ Արևմուտքի կոալիցիոն ուժերի հնարավոր ռազմական միջամտությունը: Սրանից առաջ էլ նշվել էր, թե Դիարբեքիրի նահանգում գտնվող մարտական ինքնաթիռները համալրվել և բերվել են մարտական պատրաստության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031