Բաժիններ՝

Գյումրիում կարկուտն իր «սև գործը» արել է (լուսանկարներ)

Նախօրեին ժամը 17:00-ի սահմաններում Գյումրիում ուժեղ կարկուտ էր տեղացել:

Կարկտահարությունը տևել էր մոտ 15 րոպե, կարկուտի չափերը եղել են շատ մեծ:

Նախնական տվյալներով Ախուրիկ գյուղում և Ախուրյան համայնքի սկզբնամասերում կարկտահարությունն ավերիչ ազդեցություն չի թողել, սակայն գյումրեցիները վստահաբար նշում են, որ մարզի այլ գյուղերում կարկտահարությունն իր «սև գործը» հաստատ արել է. շատ չեն աշխատող հակակարկտային կայաններ ունեցող գյուղերի թիվը մարզում: Ախուրիկի բնակիչները տեղեկացրեցին, որ գյուղում տեղակայված հակակարկտային կայանը ժամանակին գործի է դրվել:

Karkut (2)

Karkut (6)

Karkut (4)

Karkut (3)

Karkut (5)

Գյումրի
Լուսանկարները` Անի Թումասյանի և Հասմիկ Տոնապետյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս