
The Guardian-ը համաձայնվել է չհրապարակել Սնոուդենի տրամադրած տեղեկությունները. The Independent

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ The Guardian թերթը հարկադրած է եղել համաձայնվել երկրի իշխանության պահանջներին՝ չհրապարակելու համար ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերը, որոնք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը:
The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը համաձայնվել է ոչնչացնել այդ տվյալները, ինչպես նաև սահմանափակել այդ փաստաթղթերի մասին հրապարակումները:
The Independent-ի տվյալներով՝ իշխանությունները խնդրել են նաև չհրապարակել այն բանի մանրամասները, թե ինչպես են երկրի կապի օպերատորները՝ ներառյալ British Telecom-ն ու Vodafone-ը, գաղտնի համագործակցում էլեկտրոնային հետախուզության շտաբի (GCHQ) հետ:
The Guardian-ի խմբագրությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: