Վանո Մերաբիշվիլին մեկուսարանում նիհարել է գրեթե 12 կիլոգրամով. պատգամավոր
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, ով գտնվում է նախնական կալանքի տակ, նիհարել է 12 կիլոգրամով, սակայն ընկճված չէ:
Այս մասին հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից, պատգամավոր Միխայիլ Մաչավարիանին: Վերջինս օգոստոսի 12-ին այցելել է Թբիլիսիի թիվ 9 պատիժների իրագործման հիմնարկ և տեսակցել է Մերաբիշվիլիի հետ:
Այդ հանդիպման համար նա ստացել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի թույլտվությունը: Մերաբիշվիլիի հետ հանդիպելուց հետո Մաչավարիանին հայտարարել է. «Բարոյապես նա իրեն զգում է բավականաչափ լավ և նշում է, որ պատրաստ է դատարանում ապացուցել մեղադրանքների անհեթեթությունը:
Սակայն ֆիզիկապես նա նիհարել է 10-12 կիլոգրամով, և չնայած նրան, որ նա չարտահայտվեց այդ մասին, բժիշկն արդեն իսկ մի քանի անգամ այցելել է նրան»:
Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է այս տարվա մայիսի 21-ին: