Մոտ 200 թուրք սպա իսլամիստ զինյալի տեսքով մուտք է գործել Սիրիայի քրդաբնակ շրջաններ. Al-Ahd

Al-Ahd-ի փոխանցմամբ՝ թուրքական բանակի մոտ 150-200 սպա ահաբեկչական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամների տեսքով ներթափանցել է Սիրիայի տարածք: Թուրք զինվորականները Սիրիայի սահմանը հատել են Ezaz-Kilis անցակետի շրջանում:

Նրանք օգոստոսի 11-ի վաղ առավոտյան մոտեցել են Հալեպի ծայրամասերին, և սկսել են գործունեություն ծավալել հիմնականում քրդաբնակ Բանի Զեյդ շրջանում: Տեղի աղբյուրները հայտնել են, որ թուրք զինվորականների հայտնվելը Բանի Զեյդ շրջանում իրականացվել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման հետ կոորդինացմամբ:

Աղբյուրներն ընդգծել են, որ թուրք զինվորականների ժամանման նպատակը Սիրիայի քրդաբնակ շրջանների դեմ գործելն է: Սիրիայի հյուսիսում քրդերի ու իսլամիստ զինյալների միջև բախումներն ակտիվացել են հուլիսի կեսերից:

Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները սպանել են պատանդ վերցրած 450 քուրդ խաղաղ բնակչի: Դրանից հետո Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությանը «Ջաբհաթ ալ-Նուսրայից» պահանջել է անհապաղ դադարեցնել քրդերի սպանդը՝ սպառնալով, որ դրա չկատարման դեպքում գործին իր տանկերով կմիջամտի իր բանակը՝ «Փեշմերգան»:

Տեսանյութեր

Լրահոս