«Փեշմերգան» պատրաստ է իր տանկերով օգնության հասնել Սիրիայի քրդերին

Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում շարունակվում են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև YPG-ի և «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյաների միջև թեժ մարտերը:

Այն բանից հետո, ինչ իսլամիստները սպանեցին բազմաթիվ (450) տեղաբնակների՝ պատանդ վերցված քուրդ խաղաղ բնակիչների, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը գործի է անցել:

Նա Սիրիայի սահմանի Սիմելկա անցակետին է մոտեցրել իր բանակի՝ Փեշմերգայի (թարգմանաբար՝ մահապարտ) 8 ստորաբաժանում ու տանկեր՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայից» պահանջելով վերջ տալ խաղաղ քուրդ բնակիչներին սպանելուն:

Փեշմերգայի փոխհրամանատար Էնվեր Հաջը Օսմանը հայտարարել է, որ հարձակումների շարունակման դեպքում իսլամիստները կստանան խիստ պատասխան՝ ընդգծելով, որ իրավիճակին միջամտելու համար սպասում են Քրդական կառավարության հրահանգին: Նա հավելել է, որ իրենք պատրաստ են օգնել Սիրիայի քրդերին և գործելու համար սպասում են համապատասխան հրամանին:

Տեսանյութեր

Լրահոս