Սիրիան C-300 համալիրների համար խոշոր կանխավճար է տվել Ռուսաստանին, սակայն դեռ չի ստացել դրանք. Ведомости
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի համար արտադրվող ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրները մասամբ պատրաստ են, սակայն չեն ուղարկվել պատվիրատուին: Այս մասին են վկայում մոսկովյան «Ավանգարդ» ու Նիժեգորոդյան մեքենաշինական գործարանների հաշվետվությունները:
Սիրիայի համար նախատեսված C-300 զենիթա-հրթիռային համալիրների մի մասն արդեն իսկ արտադրված է, սակայն շարունակում է մնալ Ռուսաստանում, իսկ մյուս մասի արտադրությունը հետաձգված է:
Ընդ որում, ըստ գրաֆիկի՝ C-300 զենիթա-հրթիռային համալիրները պետք է Սիրիա ուղարկվեին դեռևս այս տարվա գարնանը, իսկ Դամասկոսն արդեն իսկ կատարել է մի քանի հարյուր միլիոն դոլարի կանխավճար:
Рособоронэкспорт-ի ղեկավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրը վստահություն է հայտնել, որ Սիրիան չի բարձրացնի C-300 զենիթա-հրթիռային համալիրների շուտափույթ մատակարարման կամ էլ կանխավճարի վերադարձման հարցը, քանի որ Մոսկվան նրա գլխավոր արտաքին քաղաքական գործընկերն է: