Պուտինը մտադիր է Հասան Ռոուհանիի հետ բանակցել սեպտեմբերի 13-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցել սեպտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Յուրի Ուշակովը: Վերջինիս հաղորդմամբ՝ սեպտեմբերի 13-ին Բիշքեկում հանդիպելու առաջարկը ստացվել է իրանցի գործընկերներից, ինչին իրենք տվել են դրական պատասխան:

Ավելի վաղ նշվում էր, թե Վլադիմիր Պուտինը պատրաստվում է օգոստոսի կեսին մեկնել Իրան, ինչը կապվում էր նաև C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման խնդրի կարգավորման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031