Բաժիններ՝

40 աստիճան շոգի պատճառով Եվրոպայի կենդանաբանական այգիների բնակիչներին սկսել են սնել ձմերուկներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում տիրում է բավական շոգ եղանակ, ինչից պաշտպանվում են տարբեր կերպ: Եվրոպացիները բարձր ջերմաստիճանից նախընտրում են փրկվել շատրվաններում:

Հունգարիայի ու Սերբիայի կենդանաբանական այգիների աշխատակիցները 40 աստիճան շոգի ժամանակ պահեստավորում են ձմերուկներ և ջուր են ցանում փղերի ու արջերի վրա:
Սերբիայի իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել հնարավորինս հազվադեպ դուրս գալ տներից և օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ:

Մեծ քանակությամբ ջրի կարիք ունեն նաև Բելգրադի կենդանաբանական այգու կենդանիները: 40 աստիճան շոգի դեպքում նրանց վրա մշտապես ջուր են լցնում, իսկ նրանց կերակրացանկում մեծացրել են մրգերի ու բանջարեղենի բաժնեմասը: Օրինակ, գետաձիերը մեծապես սիրում են սնվել ձմերուկներով:

Հունգարիայում մարդիկ հավաքվում են քաղաքային հրապարակներում և բարձր ջերմաստիճանից պաշտպանվում շատրվանների տակ: Քաղաքային իշխանություննեը զգուշացրել են, որ փողոցների մայթերը շոգի ժամանակ կարող են տաքանալ մինչև 60 աստիճան, և մարդկանց խորհուրդ են տվել զգուշավորություն պահպանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս