Բաժիններ՝

Շներն ունա՞կ են քաղցկեղ հայտնաբերել մարդկանց մոտ (տեսանյութ)

Голос России ռադիոկայանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ մոտ ապագայում մարդիկ հարկադրված չլինեն հանձնելու թանկարժեք անալիզներ՝ քաղցկեղի հայտնաբերման համար: Դրա համար բավական կլինի վարժեցված շնից «խորհուրդ հարցնելը»:

Շների հատուկ ուսուցումը մեկնարկել է Ֆիլադելֆիայում գտնվող Փենսիլվանիայի համալսարանում: Երեք շան հատուկ սովորեցնում են փնտրել ձվարանների քաղցկեղով հիվանդ կանանցից վերցված արյան և հյուսվածքների փորձանմուշների հատուկ տարբերակիչ հոտերը:

Տվյալ հիվանդության բուժումը սկսելու դեպքում ողջ մնալու հավանականությունը կազմում է 90 տոկոս, սակայն հիվանդների մեծ մասի մոտ այն հայտնաբերվում է ուշ փուլերում, ինչն էլ նվազեցնում է այդ ցուցանիշը:

Նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ձվարանների քաղցկեղը փոխում է մարդու հոտը, այդ թվում նաև մեզի հոտը, ինչը տեսականորեն կարող են զգալ շները: Պլանավորված է, որ զգալով քաղցկեղին ուղեկցող այդ հոտը՝ շունն անմիջապես ազդանշան է տալու վարժեցնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս