Արևմտյան Վրաստանում տեղատարափ անձրևները զգալի վնաս են պատճառել տեղաբնակներին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Խոնիի շրջանում (Իմերեթիա) երկօրյա տեղատարափ անձրևների հետևանքով տուժել է մոտ 500 տուն:
Բացի այդ, ջրհեղեղի հետևանքով սատկել են տնային թռչուններն ու ոչնչացվել են ցանքատարածությունները: Դրա հետ կապված՝ տեղի իշխանությունները ձևավորել են հատուկ հանձնաժողով, որը հաշվարկելու է տեղական բնակչությանը բնական աղետի պատճառած վնասի չափը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ վաղն առավոտյան գրեթե ողջ Վրաստանը հոսանքազրկվելու է երկու ժամով (08.00-10.00), ինչը պայմանավորված է Իմերեթիայի էլեկտրահաղորդագծի վերանորոգման աշխատանքներով: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունը: