Ադրբեջանում կա առնվազն 14 քաղբանտարկյալ. Amnesty İnternational

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Ադրբեջանի վերաբերյալ հերթական հայտարարությամբ: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոն:

AI-ի հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները մեկնարկում են երկրում առնվազն 14 քաղբանտարկյալների առկայության պարագայում: AI-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին:

AI-ն նաև ընդգծել է, որ Ադրբեջանում վատթարանում է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում հատուկ ուշադրություն են ցուցաբերում երիտասարդ ակտիվիստների նկատմամբ, որոնք սոցցանցերում կոչեր են անում ապահովել խոսքի ազատությունն ու անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս