2008 թ. ՌԴ-ը զինված ագրեսիա է ձեռնարկել, բայց Վրաստանն էլ ունի պատասխանատվության իր բաժինը. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Գորիում զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանն ագրեսիա է ձեռնարկել Վրաստանի դեմ, սակայն Վրաստանն էլ ունի իրադարձությունների նմանատիպ զարգացման մեջ իր պատասխանատվությունը:

Իվանիշվիլիի խոսքերով՝ օգոստոսյան պատերազմըՎրաստանին բերեց ավերածություններ, զոհեր և տասնյակ հազարավոր հարկադիր վերաբնակներ: Իվանիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը ճիշտ եզրակացություններ կկատարի երկրի պատմության այդ աղետալի օրերից.

«2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը զինված ագրեսիա ձեռնարկեց և անկախ պետություններ ճանաչեց Վրաստանի օկուպացրած տարածքները, ինչը վիթխարի հարված էր վրաց պետականությանը:

Դժբախտաբար, իրադարձությունների  նման զարգացման համար Վրաստանն ունի պատասխանատվության իր որոշակի բաժինը, ինչը ԵՄ-ը հասատել է իր ամփոփման մեջ»:

Իվանիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացումն աբխազներին ու օսերին կհամոզի, որ Վրաստանը նրանց հայրենիքն է:

Տեսանյութեր

Լրահոս