Աբդուլլահ Գյուլը 4 կետանոց պլան է առաջ քաշել՝ կապված Եգիպտոսում ստեղծված իրավիճակից դուրս գալու հետ

Իսպանական El Pais թերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հոդվածը՝ նվիրված Եգիպտոսում ստեղծված իրավիճակին.

«Եգիպտոսի իշխանությունները պետք է անհապաղ սկսեն հասարաության ու քաղաքական բոլոր ուժերի համախմբման գործընթաց՝ նպատակ հետապնդելով վերադարձ կատարել կյանքի ժողովրդական նորմերին և անցկացնեն նոր ընտրություններ:

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված Եգիպտոսի առաջին նախագահի գահընկեցությունը երկրի զարգացման ակնհայտ խափանում է: Առաջացած խնդիրները պետք է լուծվեն դեմոկրատական մեխանիզմների միջոցով:

Ներկայումս Եգիպտոսում ստեղծվել է մտահոգություն հարուցող իրավիճակ, որը չի կարող երկար շարունակվել: Հասարակության հետագա պառակտումը կազդի իրադարձությունների հետագա զարգացման վրա ոչ միայն բուն Եգիպտոսում, այլև՝ ընդհանրապես տարածաշրջանում: Պետք է կատարել 4 քայլ, որոնք կկայունացնեն իրավիճակը Եգիպտոսում.

ժողովրդավարությանը շուտափույթ վերադարձ, ապագա ընտրություններում քաղաքական բոլոր կուսակցությունների մասնակցություն, կալանքի տակ պահվող նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի և քաղաքական այլ առաջնորդների ազատ արձակում, ինչպես նաև բոլոր կողմերի կողմից ակցիաներ ձեռնարկելուց հրաժարում, որոնք ունակ են հանգեցնել հետագա զոհերի»:

Տեսանյութեր

Լրահոս