Բաժիններ՝

Ջունգլիներում հայտնաբերվել են Վիետնամական պատերազմի ժամանակ կորած հայրն ու որդին (տեսանյութ)

NEWSru Israel-ի փոխանցմամբ՝ Վիետնամի կենտրոնական հատվածում գտնվող Կվանգ Նգայ նահանգի իշխանությունները հայտնաբերել են երկու մարդկանց (հայր և որդի), որոնք ժամանակին փախել են Վիետնամական պատերազմի սարսափից և ջունգլիներում են անցկացրել ավելի քան 40 տարի:

Փրկարարական գործողությունը տևել է մի քանի ժամ, որի ընթացքում ստուգվել է մոտ 40 կիլոմետր երկարությամբ տարածք: Դրանց մասնակցել են նաև կորածների հարազատները: 82-ամյա Խո Վան Տխանխն այնքան թույլ վիճակում է գտնվել, որ չի կարողացել քայլել ինքնուրույն:

Նրան ստիպված են եղել փոխադրել պատգարակով: Պարզվել է, որ Վիետնամական պատերազմի ժամանակ Տխանխն իր երկու տարեկան որդու հետ լքել է ռմբակոծության ենթարկված գյուղը, նրա տունն ավերվել է, իսկ կինն ու ավագ երկու որդիները՝ զոհվել:

Դրանից հետո նա տնակ է կառուցել ծառի վրա՝ գետնից 6 մետր բարձրության վրա: Նա սովորել է դանակի ու կացնի օգնությամբ ծառեր հատել և զբաղվել որսով: Բացի այդ, նա սնվել է բույսերով: Փրկարարները նրա ծառի մոտ հայտնաբերել են ոչ մեծ պլանտացիա, ուր տղամարդն աճեցրել է շաքարեղեգ:

Ջունգլիում անցկացրած տարիների ընթացքում Տխանխը մոռացել է իր մայրենի լեզուն և այն չի սովորեցրել իր որդուն: Նշվում է, որ Տխանխի ամենակրտսեր որդին, ով ծնվել է ռմբակոծության օրը, դեռ 20 տարի առաջ է հայտնաբերել իր հորն ու եղբորը, սակայն չի կարողացել համոզել նրանց՝ վերադարձ կատարելու համար նորմալ կյանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս