ԵԱՀԿ ԽՎ-ը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը վերջնական որոշում է ընդունվել՝ կապված հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել-չուղարկելու հետ:

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ որոշվել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան, ինչը կապված է նրա հետ, որ հոկտեմբերի 13-15-ին Բուդվայում (Մոնտենեգրո) տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը:

Դրա հետ մեկտեղ ԵԱՀԿ ԽՎ-ն որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Վրաստան, ուր այս տարվա հոկտեմբերի 27-ին անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Դիտորդներին Վրաստան ուղարկելը հնարավոր է դարձել նրանով, որ տեղի նախագահական ընտրություններն անցկացվելու են Բուդվայի նստաշրջանից երկու շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերի 16-ին (ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի ավարտի հաջորդ օրը): Բայց քանի որ դա համընկնում էր Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) հետ, ուստիև Ադրբեջանի ԿԸՀ-ն փոխեց ընտրությունների անցկացման ժամկետը՝ նոր ժամկետ սահմանելով հոկտեմբերի 9-ը:

Տեսանյութեր

Լրահոս