
Էրդողանը շահել է ընդդիմադիր կուսակցապետի դեմ ներկայացրած հերթական հայցը

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին որպես փոխհատուցում վարչապետ Ռեջեփ Էրդողանին վճարելու է 44.500 լիրա փոխհատուցում (1 դոլարը հավասար է 1.92 լիրա):
Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը: Վերջինիս խոսքերով՝ Էրդողանն ընդհանուր առմամբ մոտ 20 հայց է ներկայացրել Դևլեթ Բահչելիի նկատմամբ, որոնցից արդյունավետ է եղել 6-ը:
Նա հավելել է, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ ավելի շատ դատական հայցեր են ներկայացվել: