Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի բոյկոտի Սոչիի օլիմպիական խաղերը. Ջեյ Քարնի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում բոյկոտել հաջորդ տարի Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը.

«Մենք նման թեմայով չենք զրուցում, ես չեմ ակնկալում նմանատիպ որևէ բան, դա ոչ մեկի շահերից էլ չի բխում: Նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանի շահերից բխում է Սոչիում օլիմպիադայի հաջող անցկացումը»:

Քարնին հավելել է, որ Օբաման դեմ է Ռուսաստանում ընդունված այն օրենքին, որով արգելվել է անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների օգտին քարոզչություն իրականացնելը, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը բոյկոտելու է Սոչիի օլիմպիական խաղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս