Մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 127.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 9.1 մլրդ. դրամ կամ 22.1 մլն. ԱՄՆ դոլար: Ստացված օգնության 44.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 8.9%-ը`սարքեր և ապարատները, 12.7%-ը` մանածագործական իրերը, 6.8%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.2%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, 5.8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 16.7%-ը` մնացած ապրանքները:
Նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում մարդասիրական օգնության ծավալը կազմել է 12.9 մլրդ դրամ կամ 33.1 միլիոն դոլար։ Օգնության ծավալը կրճատվել է 11 միլիոն դոլարով կամ 33.4%-ով։