Բաժիններ՝

«Էրգենեքոնի» գործը շրջադարձային փուլ է Թուրքիայի քաղաքականությունում. Մարգար Եսայան

Euro News-ին տված հարցազրույցի ժամանակ թուրքական Taraf թերթի նախկին գլխավոր խմբագիր, գրող և լրագրող Մարգար Եսայանն անդրադարձել է «Էրգենեքոնի» գործով երկուշաբթի կայացված դատավճռին.

«Դա միայն գործընթաց չէ պետական հեղաշրջման փորձի մասին, դա նաև վերաբերում է սպանություններին, ահաբեկչություններին, որոնք կոչված են համոզել մարդկանց, որ զինվորական հեղաշրջումը կատարելապես անհրաժեշտ է:

Այդ տեսանկյունից Թուրքիայում առաջին անգամ է գրանցվում նման բան: Սա շատ կարևոր շրջադարձային փուլ է քաղաքականության մեջ: Այդ պատճառով էլ այն առաջացրել է բազմաթիվ բանավեճեր:

Առաջին հերթին դա քննարկվում էր բնակչության շրջանում, և անհրաժեշտ է ընդգծել, որ կարծիքները կիսվել են: Եվ դա բնական է: Դա հանդիսացավ իրավական պետության ուղղությամբ, առանձին քաղաքացիների արտոնությունների դեմ կատարված մեկ քայլ առաջ:

Արդարադատության համար անձեռնմխելի էին համարվում գեներալները, ռեկտորները, գործարարները, լրագրողները, հայտնի մարդիկ, զինվորականները: Իսկ երեկ նրանց դատապարտեցին: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում նման բան:

Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, սա վրեժխնդրություն է: Երբ մենք խոսում ենք «Էրգենեքոնի» մասին, մենք խոսում ենք առանձին մարդկացն մասին կամ հանցավող նեղ խմբավորման մասին, որոնք ընդհատակյա հավաքվել և պլանավորել են հանցագործություններ:

«Էրգենեքոնը» ավելի շուտ հիշեցնում է «Գլադիոն»՝ 1950-ական թվականներին Եվրոպայում ստեղծված հակակոմունիստական կազմակերպությունների ընդհատակյա ցանց, կամ էլ՝ JITEM-ը՝ թուրքական Ժանդարմերիայի հակաահաբեկչական ծառայությունը:

Նրանք շարունակում են գոյատևել տարբեր անվանումներով: Եթե դա սահմանափակենք որոշակի ժամանակային շրջանակներում, ապա բարդ կլինի դա հասկանալը: Իմ կարծիքով՝ «Էրգենեքոնի» գործը սկսվել է 1913 թվականին՝ «Միություն և առաջադիմություն» կազմակերպության օսմանյան լիբերալների վրա հարձակմամբ:

Սպանություններն ու հեղաշրջումները դարձել են պետական կառուցվածք: Ես ցանկանում եմ ասել, որ «Էրգենեքոնը» ոչ թե կազմակերպություն է, այլ ինքը՝ պետությունը: Այն պետությունը ղեկավարելու եղանակ է, որը հարմարեցված չէ առօրյա կյանքի համար՝ նախաձեռնելով սպանություններ, ուժի կիրառում, նախարարների ու վարչապետերի վերացում, ինչը և արել են նրանք»:

Euro News-ն ընդգծում է, որ Մարգար Եսայանը «Էրգենեքոնի» գործով լավագույն փորձագետներից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս