«Վճարում ենք 100 դրամ» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Աղվան Հովսեփյանին (տեսանյութ)
«Պարոն Հովսեփյան, 2013 թվականի հուլիսի 20-ին Երևանում անցկացվող «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ընթացքում քաղաքի տարբեր մասերից Ոստիկանության Մաշտոցի, Կենտրոն և Էրեբունու բաժիններ բերման են ենթարկվել և որոշակի ժամանակ պահվել Սոնյա Մսրյանը, Արսեն Օհանյանը, Դավիթ Հարությունյանը, Վահագն Մինասյանը և Տարոն Հարությունյանը: Հուլիսի 23-ին իրենց տներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում կազմակերպված «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ընթացքում եւ այնուհետեւ Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ բերման են ենթարկվել և որոշակի ժամանակ պահվել ոստիկանության բաժնում Սարգիս և Արեգ Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Մաքսիմ Սարգսյանը, Սամվել Խաչատրյանը, Վահէ Մելքոնյանը և Հրանտ Հովհաննիսյանը:
Օգոստոսի 1-ին Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում կազմակերպված նստացույցի մասնակից Արգիշտի Կիվիրյանը:
Նշվածը փաստվում է հաղորդմանը կից ներկայացված լրատվական նյութերով և հավաքի ընթացքը լուսաբանող տեսանյութերով: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն ամրագրում է անձի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը: Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի»։ Նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք նույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով, իսկ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իմաստով համաչափությունը ենթադրում է, որ «վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»:
Մինչդեռ, տվյալ պարագայում ոստիկանության աշխատակիցների գործողություններն անհամաչափ են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը տալիս է բերման ենթարկելու հասկացությունը, համաձայն որի «բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ»: Նույն հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ «բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա»: Սակայն տվյալ դեպքում հաղորդմամբ նշված տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիներին բերման են ենթարկել ոստիկանություն առանց համապատասխան որոշման:
Միևնույն ժամանակ, անօրինական կարգով բերման ենթարկվելով ոստիկանություն` նշված անձինք զրկվել են ազատ տեղաշարժի և անձնական անձեռնմխելիության` սահմանադրորեն ամրագրված իրավունքներից: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածում հստակ նախատեսված են անձին ազատությունից զրկելու կոնկրետ դեպքերը, այն է ` 1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավասու դատարանի կողմից. 2) անձը չի կատարել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած կարգադրությունը. 3) օրենքով սահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով. 4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով. 5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու այլ մարմին ներկայացնելու նպատակով. 6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով. 7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։
Մինչդեռ, իրենց կարծիքն ազատ արտահայտելու և խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքով օժտված անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք (արարքներ) թույլ չի տրվել, հետևաբար` նրանց ազատության սահմանափակումն անօրինական է: Այսպիսով, վերը շարադրվածը փաստում է, որ ոստիկանության աշխատակիցները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ, ուստի հիմք ընդունելով Ձեր՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունները, դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ սույն հաղորդման հիման վրա համապատասխան քննություն կատարելու, հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հանցանք, իսկ վարչական իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում՝ զանցանք կատարած ոստիկանության աշխատակիցներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Կից ներկայացնում ենք լրատվական նյութերի և տեսանյութերի ինտերնետային հղումները:
http://www.1in.am/arm/armenia_society_201131.html
http://www.1in.am/arm/armenia_society_201130.html
http://www.1in.am/arm/armenia_society_201127.html
http://www.1in.am/arm/armenia_society_201124.html
http://www.1in.am/arm/armenia_society_201120.html
http://haynews.am/hy/1374575270
http://www.1in.am/arm/armenia_society_201117.html
http://www.1in.am/arm/armenia_society_201103.html
http://www.1in.am/arm/armenia_society_201099.html
http://www.1in.am/arm/armenia_society_201093.html
http://www.1in.am/arm/armenia_society_201092.html
http://www.1in.am/arm/armenia_society_201083.html
https://168.am/2013/07/23/253336.html
http://www.azatutyun.am/media/video/25053785.html
http://www.azatutyun.am/content/article/25053378.html
https://168.am/2013/07/23/253327.html
https://168.am/2013/07/22/252999.html
https://168.am/2013/07/23/253402.html
http://www.aravot.am/2013/07/23/269051/
http://www.aravot.am/2013/07/23/268983/
http://www.aravot.am/2013/07/23/269073/
http://www.aravot.am/2013/07/23/269064/
http://www.aravot.am/2013/07/23/269094/
https://168.am/2013/07/23/253336.html
https://168.am/2013/07/22/253048.html
https://168.am/2013/07/23/253394.html
http://www.aravot.am/2013/07/23/268917/
http://www.aravot.am/2013/07/22/268855/
http://www.aravot.am/2013/07/22/268850/
http://www.aravot.am/2013/07/22/268846/
http://zham.am/am/news/10761.html
http://www.1in.am/arm/armenia_society_201144.html
http://pressing.am/?p=4794&l=am
http://www.epress.am/2013/07/20/ակտիվիստներին-բերման-են-ենթարկել-թռո.html http://www.aysor.am/am/news/2013/07/23/police-3/
http://haynews.am/hy/1374585156
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ZXSoQAmzIKQ
«Վճարում ենք 100 դրամ» շարժում