Թեհրանում հուսով են, որ Հասան Ռոուհանիի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում հուսով են, որ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին՝ Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Սրանից առաջ դեսպանը հայտարարել էր, որ Ռոուհանի երդմնակալության ժամանակ Ռուսաստանը ներկայացնելու է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Ընդ որում, նա ընդգծել էր, որ չի քննարկվում Վլադիմիր Պուտինի այցը:

Նախորդ շաբաթ Коммерсант թերթը գրել էր, թե Պուտինը պլանավորել է Իրան այցելել օգոստոսի 12-13-ին: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր հաստատել այդ տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս